«Մեր դպրոցի պատմությունը». Միջոցառում Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցում

«Մեր դպրոցի պատմությունը». Միջոցառում Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցում

Սեպտեմբերի 30 -ին Հեշտիայի թիվ 1 Վիկտոր Հովսեփյանի անվան դպրոցում տեղի ունեցավ միջոցառում դպրոցի անցյալի պատմության մասին, որը ուներ տարբեր բաժիններ:

Էկրանին ցուցադրվեցին 1974 թ -ից մինչեւ 2008 թ -ին դասավանդող ուսուցիչների լուսանկարները, ովքեր աշխատել էին դպրոցում այդ թվականներին, բացարձակ 5 թվանշանով ավարտած աշակերտներին, այն աշակերտներին ովքեր դպրոցը ավարտելուց հասել են մեծ հաջողությունների, ինչպես նաեւ ծրագրի հին նմուշներ եւ առաջին դասարանի աշակերտների լուսանկարներ, ովքեր դպրոցի կառուցումից հետո առաջինն են հաճախել դպրոց ու առաջին ավարտական դասարանի նկարները:

Տնօրեն Նանե Հովսեփյանը նշեց. «Մտահաղացում առաջ բերեցի եւ ուսուցիչների հետ միասին համաձայնության եկանք, միասնական մշակեցինք ով ինչ ոլորտում պետք է աշխատի եւ խնդրեցինք մեր դպրոցի աշակերտներին, ծնողների հետ անցկացրեցինք հանդիպում, թույլտվություն վերցրեցինք հավաքել ինչպես ուսուցիչների այնպես էլ այդ թվականներին դպրոց հաճախող աշակերտների մանկության լուսանկարներ եւ այն ամենը ինչը կապված է դպրոցի հետ: Այդ ծրագրի վրա արդեն 1 տարուց ավել է ինչ աշխատում էինք եւ այսօր վերջապես հասավ իր գագաթնակետին ու դպրոցում բացվեց պատմական անցյալի անկյուն»:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր ովքեր անմիջականորեն կապ ունեին դպրոցի անցյալի հետ՝ ուսուցիչներ, հաջողության հասած աշակերտներ եւ գերազանցիկներ:

Հյուրերի համար աշակերտները ելույթ ունեցան գեղեցիկ երգով եւ արտասանությամբ:

Միջոցառման նպատակն էր ծանոթացնել նոր սերունդին անցյալի հետ, եւ նախքին ուսուցիչներին, աշակերտներին և հյուրերին մի պահ կտրել հոգսերից, երկար տարիներ կապ չունենալով դպրոցի հետ գոնե 1 ժամով նորից կապնվեն իրենց անցյալին:

Մանրամասները՝ ռեպորտաժում.