Վրաստանի կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 30-ին պետբյուջեի նախագիծը քննարկելու նպատակով արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի ընթացքում քննարկված հարցերի թվում էր նաև ամբողջ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը, ինչը նշանակում է, որ 2020 թվականին ուսուցիչների աշխատավարձը կավելանա 300 լարիով:
2020-2021 ուսումնական տարվանից մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձը կավելանա 100 լարիով:
Բացի այդ, նվազագույնը 125 լարիի չափով կշարունակվի նաև բարձրանալ իրավապահ մարմինների աշխատակիցների ու զինվորականների աշխատավարձերը։
2020թ հուլիսի 1-ից կբարձրանա նաև գյուղական բժիշկների աշխատավարձը՝ 100 լարիով:aliq.ge