Գանձա գյուղում մարզադահլիճի կառուցապատման աշխատանքները կատարվել են թերություններով

Գանձա գյուղում մարզադահլիճի կառուցապատման աշխատանքները կատարվել են թերություններով

Տեղական բյուջեի ֆինանսավորմամբ Գանձա գյուղում շարունակվում է նոր մարզադահլիճի շենքի կառուցապատման աշխատանքները: Այս տարի շինաշխատանքների համար հատկացվել է 42,372 լարի գումար, իսկ հայտարարված մրցույթը շահել է “DEGO” ՍՊԸ-ն 34,900 լլարիի դիմաց: Կազմակերպությունը շենքը տանիքապատել է և սարքել առաստաղի նախնական տարբերակը: Նախատեսված աշխատանքները հասցված են ավարտին, սակայն գյուղի բնակիչները նշում են, որ կատարված աշխատանքներում առկա են թերություններ, քանի որ տանիքից կաթում է:

Քաղաքապետ Արտավազդ Տոնոյանի խոսքով, աշխատանքները կընդունվեն միայն բյուրոյի փորձագիտական եզրակացությունից հետո:

Հիշեցնենք, որ Գանձա գյուղում նոր մարզադահլիճի կառուցումը մեկնարկել է 2016թ. և երեք տարվա ծախսվել է 180 հազար լարի գումար:

2019թ. նախապես ծրագրված էր ծախսել 100 000 լարի, սակայն բյուջեի հետագա փոփոխությունների ընթացքում գումարը կրճատվել է՝ դարձնելով 42 000 լարի: