Ախալցիխեում մոտ 40 տարեկան տղամարդ են ձերբակալել:
Ձերբակալման պաշտոնական պատճառը դեռևս անհայտ է:
Հարևանները նրան նկարագրում են բարի մարդու կերպարով: Սակայն միևնույն ժամանակ նշում են, որ սա նրա ձերբակալման առաջին դեպքը չէ:
«Նախկինում էլ ձերբակալել էին, բայց այն ժամանակ գումար վճարեց և ազատ արձակեցին, լավ մարդ է, հրաշալի ընտանիք ունի: Խանութ ունեն և դրանով են ապրում»,- ասում են տեղացիները:
Սեպտեմբերի 30-ին հատուկ նշանակության ջոկատայինները Կ.Ա. – ին ձերբակալել են սեփական տանը:tv9news.ge