Ախալցիխեի Տաբիձե փողոցում բնակվող Գրիգորի (Հայրո) Տուտոյանի տանը օձ են գտել։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 20։30-ի սահմաններում։
“Գետի մոտ ենք ապրում և սա տարօրինակ չէ մեզ համար։ Օձերը հաճախ են տուն հյուրընկալում։ Տարեցները ոչինչ, բայց երեխաները վախենում են, անհանգստանում ենք, վտանգավոր է։ Դռները բաց երբեք չենք թողնում։ Մոտ մեկ շաբաթ առաջ երկու նման կենդանի հարևանի տանից դուրս հանեցինք”- պատմում է Գրիգորի Տուտոյանը։
Տեղացիները համապատասխան գործակալության օգնությանն են դիմում։ Ըստ նրանց, լավ կլինի, որ փողոցի տարածքը մշակեն հատուկ դեղորայքով, որպեսզի ապագայում նման դեպք չկրկնվի։tv9news.ge