«Կանանց ավտոմեքենա վարելը». Տղամարդկանց կարծիքը

«Կանանց ավտոմեքենա վարելը». Տղամարդկանց կարծիքը

«Գլխավոր լուսանկարը վերցված է ինտերնետային կայքից»

Մեր օրերում ավտոմեքենա վարող կանանց թիվն օրեցօր ավելանում է: Կյանքի արագ ռիթմն այսօր թելադրող է։ Փոխվում են ժամանակները։ Պետք է երեխաներին մանկապարտեզ և դպրոց տանել, գնումներ կատարել, հասնել աշխատանքի, հասցնել մի շարք գործեր, ինչն անհնար կլինի առանց մեքենայի, հատկապես, երբ բնակվում ես քաղաքում: Կանայք ավելի կարգապահ և ուշադիր են։ Նրանց պատասխանատվությունն ավելի մեծ է։ Բայց իրականում դեռ կան տղամարդիկ, ովքեր շարունակում են չհաշտվել այն մտքի հետ, որ կանայք էլ կարող են լավ վարել մեքենա։

Այսօր Նինոծմինդայի շրջանում տղամարդկանց մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, փորձեցինք պարզել, թե ինչ կարծիք ունեն կանանց մեքենա վարելու վերաբերյալ: Ինչքանո ՞վ է հաճելի, որ կինը մեքենա է վարում եւ ի՞նչ են կարծում՝ վտանգավո՞ր է կնոջ մեքենա վարելը թե ոչ եւ արդյո՞ք տղամարդիկ վստահում են կնոջը մեքենայի ղեկը:

Հարցման արդյունքում կային տղամարդիկ ովքեր հորդորում են կանանց զբաղվել միայն իրենց մոտ լավ ստացվող տնային գործերով։ Իսկ որոշ տղամարդիկ գտնում են, որ կանանց շրջանում ևս կարելի է հանդիպել խելացի վարորդների և սեռն այստեղ բացարձակ կապ չունի, կարևորը ճիշտ մտածելակերպն է, ու արագ կողմնորոշվելու կարողությունը:

Մանրամասները՝ ռեպորտաժում.