Թենիսի մրցաշար նվիրված Եվրոպայի օրվան

Թենիսի մրցաշար  նվիրված Եվրոպայի օրվան

Հոկտեմբերի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար:

Մրցաշարը նվիրված էր Եվրոպայի օրվան: Այս շաբաթ կոչվում է Եվրոպայի մարզական շաբաթ և քաղաքապետարանում կանցկացվեն տարբեր մարզական միջոցառումներ: Մարզական միջոցառումներին մասնակցում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդներ և դպրոցականներ:

Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետից 23 աղջիկ և 48 տղա:

Տղաներից առաջին տեղը գրավեց Մյասնիկ Թազայանը (Օրոջալարի գյուղից), երկրորդ տեղը զբաղեցրեց Ռաֆիկ Ենոքյանը (Օրոջալարի գյուղից), իսկ երրորդ տեղը գրավեց Ժորա Նորսոյանը (Օրջալարի գյուղի դպրոցից):

Աղջիկներից առաջին տեղը զբաղեցրեց Նինոծմինդայի մարզադպրոցից Արմենուհի Հանեսյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Ելենա Ջաղացպանյանը Օրոջալար գյուղի դպրոցից, երրորդ տեղը զբաղեցրեց Նինոծմինդայի մարզադպրոցից Ալիա Հանեսյանը:

Մինչև 12 տարեկան մասնակիցների թվում առաջին տեղը գրավեց Մաթևոս Էլոյանը, երկրորդ տեղը ՝ Մնացական Էլոյանը, երրորդը ՝ Գրիգոր Էլոյանը:

Զույգերով խաղում ռաջին տեղը զբաղեցրեցին Վալերա Ղուկասյանը և Մարինա Բաղոյանը (Նինոծմինդայի մարզադպրոցից), երկրորդ տեղը `Միխեիլ Հանեսյանը և Ալիա Հանեսյանիը (Նինոծմինդայի մարզադպրոցից), իսկ երրորդ տեղը Հայկ Հարությունյանիը (Օրոջալար գյուղից) և Արմենուհի Հանեսյանը ((Նինոծմինդայի մարզադպրոցից):