Խանչալի լճի ամբարտակը գտնվում է վթարային վիճակում: 2018թ.-ին պետական ծրագրով սկսվել էր ամբարտակի վերանորոգման աշխատանքները:
Հանվում են հին սալիկները եւ զուգահեռ լցվում է ավազ ամբարտակը ամրացնելու համար: Դրանից հետո նախատեսվում է տեղադրել նոր սալիկներ:
Օրերս սկսվել են Խանչալի լճի ամբարտակի շինաշխատանքների երկրորդ փուլը: Վրաստանի ոռոգման ջրերի գործակալության աշխատակիցը նշեց, որ այս տարի կանցկացվի Խանչալի լճի ամբարտակի վերանորոգման մի մասը: Նա նաև նշեց, որ վերջում կտեղադրվեն սալիկներ:
Հարցին, թե արդյո՞ք ավարտվելու են այս տարի ամբարտակի վերականգնման հետ կապված բոլոր աշխատանքները, նրանք պատասխանեցին, որ աշխատանքների մի մասը կավարտվի այս տարի, իսկ մնացած մասը հաջորդ տարի: Ինչպիսին կլինի Խանչալի լճի ամբարտակի վերջնական տեսքը կներկայացնենք աշխատանքներն ավարտելուց հետո: