Սպանվել է Վրաստանի քաղաքացի

Սպանվել է Վրաստանի քաղաքացի

Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է Վրաստանի քաղաքացի:

ՈՒկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, Վրաստանի քաղաքացին 10 օր առաջ կրակել էր երկու հատուկ ջոկատայինի վրա: Նա սպանվել է այսօր Կիևի շրջանի Խոտիանովկա բնակավայրում իրավապահների կողմից: Ոստիկանության լրատվությամբ, նրանք գնացել են այն տուն, որտեղ թաքնվում էր Վրաստանի քաղաքացին, և պահանջել, որ նա հանձնվի, սակայն նա կրակ էր բացել նրանց ուղղությամբ:

Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն: Քննիչները կուսումնասիրեն իրավապահների կողմից զենքի օգտագործման օրինականությունը:

Ուկրաինական մամուլի փոխանցմամբ, ոստիկանությանը հայտնի է սպանվածի ինքնությունը, և նա այլ երկրում կատարած հանցագործության համար դատապարտված է  22 տարով ազատազրկման: Նա մեղադրվում էր հանցավոր խմբավորում ստեղծելու, մարդկանց առևանգելու և այլ հանցագործությունների մեջ:1tv.ge