
Ներկա պահին ասֆալտապատվում է Սաթխայից մինչեւ Նինոծմինդա 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը:
Ամբողջ մակերեսով հանվում է հին ասֆալտի բարակ շերտը եւ թարմացվում նոր ասֆալտով:
Աշխատանքները իրականացնում է შ.პ.ს. „არალი“ (Ս.Պ.Ը. «Առալի») ճանապարհաշինական կազմակերպությունը:
Ճանապարհաշինարարական ընկերության աշխատակցի խոսքով՝ այս հատվածը ավարտելուց հետո շարունակվելու է ասֆալտապատման աշխատանքները Սաթխայից 35 – 37 կմ երկարությամբ հատվածը, եթե իհարկե եղանակային պայմանները թույլ տան: