
Ներքին գործերի նախարարության տվյալներին հենվելով, ընթացիկ տարվա ութ ամիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, Վրաստանում և մայրաքաղաքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանից տուժածների թիվը, սակայն աճել է մահացու դեպքերի թիվը:
Մայրաքաղաքում 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր առմամբ գրանցվել է 1820 պատահար, որի հետևանքով մահացել է 64 մարդ, տուժել է 2182-ը:
Ճանապարհային պատահարների հիմնական պատճառներն են՝ երթևեկելի գոտուց դուրս գալը կամ վազանցք կատարելու կանոնների խախտումը, սահմանված արագությունը գերազանցելը և ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելը:
2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր առմամբ տեղի էր ունեցել 3904 վթար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ և տուժել 5546-ը: 2018 թվականի նույն ժամանակահատվածում 4196 դեպք, մահացել է 307 և վիրավորվել 5989 մարդ:1tv.ge