
Թայվանի Իլան երկրամասում փլուզվել է գետի վրայով անցնող հսկայական կամուրջը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կամրջի վրայով մեծ նավթատար մեքենա է անցել: Նավթատարը ևս ընկել է և պայթել: Կամրջի տակ են մնացել մի քանի ձկնորսական նավակներ:
Առայժմ զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալներ չկան: Նշվում է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է, 6-ը մնում են փլատակների տակ: Կամրջի փլուզման պատճառների մասին ևս հստակ տեղեկատվություն չկա: Հայտնի է, որ կամուրջը կառուցվել է 1999 թվականին: Կա վարկած, որ այն թուլացել է և վնասներ է կրել վերջերս պատուհասած թայֆունի հետևանքով: shantnews.am