Վրաստանի հետ չեղարկված ավիաչվերթների հետևանքով ռուսական ավիաընկերությունները կրել են միլիոնավոր ռուբլու վնաս

Վրաստանի հետ չեղարկված ավիաչվերթների հետևանքով ռուսական ավիաընկերությունները կրել են միլիոնավոր ռուբլու վնաս

Վրաստանի հետ չեղարկված ավիաչվերթների հետևանքով ռուսական ավիաընկերությունները կրել են միլիոնավոր ռուբլիի վնաս: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գրավոր դիմել է տրանսպորտի նախարարությանը, սահմանել ժամկետը, թե ընկերությունը երբ կկարողանա Վրաստանի հետ դադարեցված ավիաչվերթների պատճառով ստանալ փոխհատուցում: «Կոմերսանտ» հրատարակությունը գրում է, որ «Պոբեդան» կրել է մոտ 500 միլիոն ռուբլու վնաս:

Նախքան ավիաչվերթների դադարեցմանը Բաթումիում և Թբիլիսիում ավիաչվերթներ էին իրականացնում «Պոբեդա», «Աերոֆլոտ», «Էս7», «Ուրալյալ ավիաուղիներ», «Ռեդ վինգս» և «Սմարտավիա» ընկերությունները: Ինչպես հայտարարում են «Էս7» ընկերությունում, այն կրել է մոտ 600 միլիոն ռուբլու վնաս:

Ռուսաստանը Վրաստանի հետ ավիաչվերթները դադարեցրել էր հուլիսի 8-ին, այն բանից հետո, երբ Թբիլիսիում բողոքել էին Վրաստանում Ռուսաստանի դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կողմից խորհրդարանի խոսնակի բազկաթոռին նստելը: Միջադեպին Թբիլիսիում հետևեցին բողոքի ցույցեր և խորհրդարանի նախագահի հրաժարականը:1tv.ge