Ախալցիխեի քաղաքապետարանը միայնակների, կարիքավորների, տեղահանվածների և վետերանների հուղարկավորման համար կվճարի 500 լարի:
Քաղաքապետարանի սոցիալական հարցերի վարչության պետ Ինգա Վարդիձեի խոսքով ՝ գումարը ծախսվում է գերեզմանատան ծախսերի համար:
«Սահմաններ չկան, եթե հանգուցյալը միայնակ է և չունի հուղարկավորող, մունիցիպալիտետը հատկացնում է գումար և օգնում է: Հոգեհացի գումարը հաշվարկած չէ»,- ասում է Ինգա Վարդիձեն:
Գործող սոցիալական փաթեթը գործում է 2014 թվականից: 2019 թվականին սոցիալական փաթեթով հուղարկավորվել է 10 մարդ:tv9news.ge