Սկսվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղի մինի մարզադաշտի վերջին փուլի շինարարությունը:
Այս տարի տեղական բյուջեից տրամադրվել էր 22.983 լարի ՝ 2017 թվականին մեկնարկած մինի մարզադաշտի շինարարության ավարտի համար: Շինարարությունն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական կազմակերպությունը :
Նախագծով նախատեսվում է ամրացնել դարպասի հետևի հատվածը , հանդիսատեսների համար նստարաններ տեղադրել, ներկել ցանկապատները և արհեստական մարգագետին փռել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել տաս օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Սպասովկա գյուղում մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները սկսվել էին նախանցած տարի, լցվել էր հիմքը, բետոնապատվել խաղահրապարակը, և ցանկապատվել էր: