Տարածաշրջանում ապօրինի ծառահատման 33 դեպք է արձանագրվել

Տարածաշրջանում ապօրինի ծառահատման 33 դեպք է արձանագրվել

Սեպտեմբեր ամսին Վրաստանում ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 261 փաստ է արձանագրվել:

Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները, մեկ ամսվա ընթացքում շրջակա միջավայրի հսկողության վարչության աշխատակիցների հետ միասին, հայտնաբերել են ապօրինի փայտահատման և արդյունահանման 257 դեպք, դրանցից 10 փաստ պարունակում է քրեական հանցագործության նշաններ:

Անօրինական ծառահատումների ամենամեծ քանակը գրանցվել է Կախեթի շրջանում՝ 97 դեպք: Քվեմո-Քարթլիի շրջանում բացահայտվել է 10 դեպք, Աջարիայում՝ 24, Իմերեթի՝ 43, Սամցխե-Ջավախեթի՝ 33, Շիդա-Քարթլի՝ 27, Մցխեթա-Մթիանեթի՝ 6, Գուրիա՝ 4, Սամեգրելո՝ 14, Ռաճա-Լեչխումի՝ 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, ապօրինի արտահանվել է 653 խմ փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ծառահատումների տեխնիկական կանոնակարգի 21 խախտում:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով (ծառերի և թփերի ապօրինի հատումներ):