Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Սադախլոյում ստեղծված իրավիճակի մասին շրջանառվող տեղեկություններին:
«Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի վրացական հատվածում բեռնատարների մեծ թվաքանակի պատճառով առաջացել է հերթ։
Ե՛վ վրացական, և՛ հայկական անցակետերն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի առաջացած խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- ասված է հայտարարության մեջ:shantnews.am