Միջոցառում Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցում՝ նվիրված ուսուցիչների միջազգային օրվան

Միջոցառում Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցում՝ նվիրված ուսուցիչների միջազգային օրվան

Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ուսուցիչների միջազգային օրվան:

Ուսուցիչների համար այսօր բազում անակնկալներ եղան, ծնունդով Հեշտիայից  թիվ 1 դպրոցի նախկին սան, բարերար Գարիկ Զոբյանը հոկտեմբերի 5-ին ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ պատրաստել էր գումարային նվեր, որը տնօրեն Նանե Հովսեփյանը ուսուցչանոցում հանձնեց բոլոր ուսուցիչներին եւ դպրոցի մյուս աշխատակիցներին:

Դպրոցի աշակերտները հանդես եկան արտասանությամբ, պարային եւ հումորային համարներով: Երեխաները փոխանցելով իրենց ուսուցիչներին բարձր տրամադրություն, փորձեցին նրանց օրը տոն դարձնել:

Պատմության ուսուցչուհի Նանա Անտոնյանը նշեց՝  «Շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին այս գեղեցիկ օրվա առիթով առավել եւս իմ նախքին ուսուցիչներին, որովհետեւ ես ուսուցիչ դարձել եմ նրանց հորդորանքով, իսկ այս միջոցառումը նույնպես ուսուցողական բնույթ է կրում, մեր նոր սերնդին սովորեցնելու, որ կյանքում ինչ հաջողության էլ հասնեն՝ պարտական են իրենց ուսուցիչներին»:

Մանրամասները՝ ռեպորտաժում.