Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալված ահաբեկիչների գործի շրջանակում հարցաքննել է նախագահի օդաչուին

Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալված ահաբեկիչների գործի շրջանակում հարցաքննել է նախագահի օդաչուին

Ահաբեկչության կատարման փորձի մեղադրանքով երկու անձանց ձերբակալման գործով հարցաքննվել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական օդաչուն՝ Զաուր Կորտոշիձեն եւ նրա որդր Տորնիկեն, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Գերատեսչության մամուլի ծառայության պետ Նինո Գիորգոբիանին Frotnnews գործակալությանը հայտնել է, որ հայր եւ որդի Կորտոշիձեները հարցաքննվել են հունիսի 13-ին, սակայն քննության շահերից ելնելով ինքը չի կարող ասել՝ կձերբակալեն նրանց, թե ոչ:

Գիորգոբիանիի խոսքով՝ Զաուր Կորտոշիձեն հաստատել է, որ ծանոթ է ձերբակալված Միքայել Կադիեւի եւ Ռիզվան Օմարովի հետ, եւ մի քանի ամիս նրանք ապրել են իր բնակարանում:

«Գռուզիա Online»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը հերքել է այն տեղեկատվությունը, որ Կորտոշիձեն Սահակաշվիլիի անձնական օդաչուն է:

Ըստ աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովի՝ Կորտոշիձեի ընկերությունը վարձվել է Պետական պաշտպանության Քննչական ծառայության կողմից, որը ենթարկվում է վարչապետին, եւ նրան «Սահակաշվիլիի անձնական օդաչու» անվանելը սխալ է:

Վրաց զինծառայողների հասցեին նախկինում տարածված սպառնալիքներով եւ նախագահի անվամբ ահաբեկչության փորձի փաստերով տեսագրությունը նա անվանել է «իսկական սադրանք»:
news.am



Opinion, pooling and voting