Այսօր Նինոծմինդայի մշակույթի տան սրահում կայացավ միջոցառում` նվիրված Եվրոպական մշակութային ժառանգության օրերին:
Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական արվեստի ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին Նինոծմինդայի բոլոր կենտրոնների սաների նկարչական աշխատանքներ, տարբեր պետությունների դրոշներ, տարազներ, պաստառներ տարբեր երկրների տեսարժան վայրերից եւ այլն…
Միջոցառմանը իրենց երգերով, պարերով, անգլերն արտասանությամբ եւ փոքրիկ երկլեզու բեմադրություններով ներկայացան ինչպես քաղաքի այնպես էլ շրջանի գյուղերի դպրոցներից:
Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետը եւ քաղաքապետարանի աշխատկիցները:
Մշակույթի սպորտի հուշարձանների պահպանության ծառայության պետ Ժորա Սնխչյանի խոսքով՝ այսօր մշակույթի տանը աշխատեցինք ստեղծել մի փոքրիկ եվրոպական ֆոն՝ մշակութային ժառանգության օրերը աննկատ չթողնելու համար, որը մեզ մոտ ավանդաբար արդեն երրորդ տարին է անցկացվում եւ մենք ամեն տարի սիրով մասնակցում ենք:
Մանրամասները՝ ռեպորտաժում.