
Երեկ՝ հոկտեմբերի 6 -ին, մոտավորապես ժամը 22:00 -ին հոսանքազրկվել է Հեշտիա, Թորիա, Ուչմանա եւ Ղաուրմա գյուղերը:
Ուժեղ քամին վնաս է հասցրել դեպի Օրոջալար տանող հատվածի էլեկտրասյուներին, որի հետեւանքով անջատվել է Էլեկտրականությունը:
Energo-Pro Georgia կազմակերպության աշխատակցի խոսքով՝ ներկա պահին վթարի վայրում ընթանում են նորոգման աշխատանքներ: Մոտավորապես ժամը 13:00 – 14:00 – ի սահմաններում աշխատանքները ավարտելուց հետո հոսանքը կվերականգնվի: