
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանություն չի անում կալանավորների համաներման առնչությամբ տարածված ևս մեկ տեղեկության առնչությամբ, որի համաձայն, նախագահի որոշմամբ, կալանավայրը լքել է նաև պեդոֆիլիայի պատճառով դատապարտյալ անձը:
«Համաներման շուրջ մեկնաբանություն կատարելու իրավունք չունեմ: Կարող եք ինձ սպանել, բայց մեկնաբանություն չեմ անի»,- լրագրողներին հայտնել է Սալոմե Զուրաբիշվիլին, ով Թբիլիսոբա տոնի կապակցությամբ եղել է մայրաքաղաքի կենտրոնում:1tv.ge