
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր Մեծ Արագյալ գյուղում մինի մարզադաշտ կառուցելու համար:
Մարզադաշտի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել է 30,655 լարի գումար: Մրցույթը շահել է ՛՛Դիգաշեն՛՛ ՍՊԸ-ն 27,276 լարիի դիմաց: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 160 օրվա ընթացքում: