
Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի 11 -րդ դասարանի աշակերտները դասղեկ` Նարինե Արոյանի գլխավորությամբ ուսուցչների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էին միջոցառում, որտեղ հրավիրել էին այս տարի թոշակի անցած ուուսուցիչներին` Համլետ Մարկոսյանին եւ Նինա Թամասյանին:
Աշակերտները ելույթ ունեցան արտասանությամբ, երգով եւ պարով, շնորհավորելով ինչպես դպրոցին հրաժեշտ տված այնպես էլ գործող ուսուցիչներին: Նոր թոշակի անցած ուուսուցիչներին դպրոցի տնօրինության կողմից հանձնվեց պատվոգրեր իսկ գործընկերների կողմից՝ հուշանվերներ:
Հրաժեշտի խոսքերով հանդես եկան ռուսաց լեզվի ուսուցիչ Նինա Թամասյանն ու պատումթյան ուսուցիչ Համլետ Մարկոսյանը. հուզված էին ողջ ուսուցչական անձնակազմն ու աշակերտները` ճանապարհելով իրենց ուսուցիչներին, ովքեր երկար տարիներ դասավանդել եւ եղել են իրենց կողքին: