Այս հրաշալի երեխաների ծնողները ծնունդով մեր Ջավախք լեռնաշխարհից են: Հայրը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից է, իսկ մայրը Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրայից:
Քույր եւ եղբայր՝ Վարսենիկ եւ Արամ Ղափոյանները ավարտել են դպրոցը գերազանց առաջադիմությամբ՝ ոսկե մեդալակիրներ են:
Փայլուն տիրապետում են ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, չնայած ապրում են օտարության մեջ, բայց բնավ էլ չեն մոռացել իրենց մայրենի լեզուն՝ հայերենը, մեծ սիրով գրում ու կարդում են վառ պահելով հայի ոգին:
Այժմ նրանք սովորում են Մոսկվայի լավագույն բուհերում բարձրացնելով իրենց իմացության աստիճանը, որտեղ նույնպես սովորում են գերազանց: Նրանք բուհում արդեն տիրապետում են գերմաներեն եւ ֆրանսերեն լեզուներին:
Իրենց մասնագիտության հետ միաժամանակ սովորում են զինվորական կոչում ստանալու նպատակով: Իրենց բազում երազանքների շարքին է պատկանում հետագայում օգտակար լինելու եւ իրենց ներդրումն ունենալու հայրենիքի բարգավաճման, բարելավման եւ ստեղծարար գործում:
Նյութը տրամադրել է Վարսենիկ եւ Արամ Ղափոյանների տատիկ՝ Նաթելա Ծառուկյանը անակնկալ մատուցելով իր սիրելի թոռնիկներին: