Ռուսաստանի դումայի խոսնակը պահանջում է, որ Վրաստանի նախագահը ներողություն խնդրի: Այս հայտարարությունը նա արել է «Ռասիա 24»-ի եթերում: Նրա խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանից պետք է ներողություն խնդրի հրապարակյնորեն:
«Ազդանշանը պետք է լինի միանշանակ, համենայն դեպս այս իրավիճակում. Վրաստանի նախագահը, որը հրապարակայնորեն Ռուսաստանին անվանել է ագրեսոր պետություն, պետք է մերժի այս խոսքերը, ներողություն խնդրի և բացատրի իր դիրքորոշումը»,- ասել է Դումայի խոսնակը:
Լրագրողի հարցին, ստացել է թե ոչ Ռուսաստանը Վրաստանի կառավարությունից որևէ ազդանշան, որ Վրաստանը պատրաստ է բացատրություններ տալ, Վոլոդինը պատասխանել է. Ինչպե՞ս կարող են զարգանալ հարաբերությունները Վրաստանի հետ, երբ Վրաստանի կառավարությունը իրեն այդպես է պահում:
Վոլոդինը ուշադրությունը կենտրոնացրել է նաև՝ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հակառուսական օրակարգի վրա»: Նրա խոսքով, «նման օրակարգը նախաձեռնում են ԱՄՆ-ի արբանյակ երկրները ՝ Բալթյան երկրները, Լեհաստանը, Ուկրաինան և Վրաստանը»:
Վոլոդինի խոսքով, «Ռուսաստանի հարևան երկրները, այդ թվում Ուկրաինան, ագրեսիվ քաղաքականության ֆոնի ներքո չեն կարող զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»: