Սահակաշվիլի. Չի կարելի հրաժարվել ընկերոջ օգնությունից եւ երկիրը մղել օկուպանտի գիրկը

Սահակաշվիլի. Չի կարելի հրաժարվել ընկերոջ օգնությունից եւ երկիրը մղել օկուպանտի գիրկը

Վրաստանը պետք է լինի ԱՄՆ-ի հետ, որը ցանկանում է տեսնել միասնական եւ ուժեղ Վրաստան, ոչ թե Ռուսաստանի հետ, որին պետք է պառակտված ու թույլ Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությունը, որտեղ խոսվում է Վրաստանի նախկին պաշտոնյաների քրեական հետապնդումների մասին:

«ԱՄՆ-ը մեր գործընկերն ու ընկերն է, որը 2008 թվականին օդ բարձրացրեց օդանավեր եւ Վրաստանի ափերի մոտ ուղարկեց իր 6-րդ ռազմաօդային նավատորմը, ինչն էլ փրկեց մեզ վերջնական փլուզումից եւ ամբողջական օկուպացիայից: Դա պետք է հասկանալ եւ ընդունել ճիշտ որոշումներ»,-ընդգծել է նա:

Սահակաշվիլին նշել է, որ «չի կարելի հրաժարվել ընկերոջ օգնությունից եւ երկիրը մղել օկուպանտի գիրկը»:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, Վրաստանի կառավարության ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ Միխայիլ Սահակաշվիլին կարողացել է ԱՄՆ Կոնգրեսում իրեն անհրաժեշտ դիրքորոշումը լոբբինգ անել ԱՄՆ Կոնգրեսում: Նրանք համարում են, որ կոնգրեսականների կարծիքը չի համապատասխանում իրականությանը:

ԱՄՆ Կոնգրեսը Վրաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության մասին հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ 2012-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ազատ եւ արդար ընտրություններից հետո, Վրաստանում իշխանության խաղաղ փոխանցումն այդ երկրի գլխավոր ձեռքբերումն է: Սակայն, նախկին պաշտոնյաների նկատմամբ Վրաստանի նոր իշխանությունների կողմից կիրառվող միջոցները, որոնք մասամբ քաղաքական դրդապատճառներ ունեն, կարող են զգալի բացասական հարված հասցնել ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությանը:
news.am



Opinion, pooling and voting