
Նարինե Գինոսյանի գործով, ով պատգամավոր Հենզել Մկոյանին մեղադրում էր սեռական ոտնձգության և սպառնալիքի մեջ, դատախազությունը հետաքննություն չի սկսել:
Գերատեսչությունից Netgazeti-ի հետ զրույցում հայտնել են, որ այս գործում հանցանքի նշան չեն հայտնաբերվել, հետևաբար հետաքննություն չի սկսվել, սակայն գերատեսչությունից միևնույն ժամանակ հայտնել են, որ Գինոսյանը իրենց մոտ եղել է հարցազրույցի:
Նինոծմինդայի մանկապարտեզի նախկին ղեկավար Նարինե Գինոսյանը Հենզել Մկոյանին մեղադրում է իրեն սիրահետելու, սեռական բնույթի առաջարկներ անելու մեջ ու վստահ է, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մեջ ևս պատգամավորի մատը խառն է:
Նարինե Գինոսյանին և մանկապարտեզի հաշվապահ Անժելա Փութուլյանին մեղադրանք է առաջադրված՝ յուրացման ու շորթման հոդվածով: Հուլիսի 19-ին Ախալցիխեի քաղաքային դատարանը Նարինե Գինոսյանի համար՝ 5000, իսկ հաշվապահի համար՝ 3000 լարիի չափով գրավ նշանակելու որոշում է կայացրել: