
Georgian Airways վրացական ավիաընկերությունը պատրաստվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան ՌԴ-ից ուղիղ թռիչքների արգելման կապակցությամբ, ինչը ֆինանսական վնաս է հասցրել և խախտել է սպառողների իրավունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ասված է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին:
«Georgian Airways-ը պատրաստվում է Եվրոպական դատարան 25 մլն դոլար գումարի հայց ներկայացնել ՌԴ-ի տրանսպորտի նախարարության դեմ Ռուսաստան թռիքների չհիմնավորված արգելման համար»,- ասել է նա: 1in.am