Մեծարման միջոցառում՝ նվիրված թոշակառու ուսուցիչներին

Մեծարման միջոցառում՝ նվիրված  թոշակառու ուսուցիչներին

Հոկտեմբերի 8-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում անցկացվեց հրաժեշտի ցերեկույթ՝ նվիրված
թոշակառու ուսուցիչներին:
Հիշեցնենք, որ թոշակառու ուսուցիչներին հնարավորություն էր տրվել թողնել մանկավարժական գործունեությունը 2 տարվա միանվագ աշխատավարձի դիմաց:

Առաջին փուլով նշված առաջարկից օգտվելու դիմում էին ներկայացրել 6 ուսուցիչներ՝ պատմության ուուցիչ Սամվել Փութուլյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Աիդա Նորսոյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Լարիսա Հանեսյանը, ֆիզիկայի ուսուցչուհի Մանուշ Ղարսլյանը, պատմության ուսուցչուհի Գյուլնարա Նորսոյանը, տարրական դասարանների դասվար Ինեսա Հանեսյանը: Նշված բոլոր ուսուցիչները թիվ 3 դպրոցում սկսել են աշխատել սկսած 1988թ.-ից:


Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյան

Մեծարման ցերեկույթի կզբում ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը, ով իր խոսքում նշեց. ՛՛Մեզ նույնպես շատ դժվար է բաժանվել ձեզանից: Շնորհակալություն Կրթության և գիտության նախարարությանը նման հնարավորության համար: Դուք որտեղ էլ լինեք, մԵնք չենք մոռանա ձեզ հետ անցկացրած այս 30 տարիները՛՛:

Դպրոցի 10-11-րդ դասարանցիները հանդես եկան երգով, ասմունքով և պարային համարներով:

Ռեսուրս կենտրոնի ղեկավար Դավիթ Զեդգինիձե

Բարեմաղթանքներով հանդես եկավ Ռեսուրս կենտրոնի տնօրեն Դավիթ Զեդգինիձեն՝ նշելով. ՛՛Երախտապարտ եմ, որ տասնամյակներ շարունակ կրթել եք սերունդներ, ովքեր աշխատում են տարբեր ոլորտներում: Այս հնարավորությունը տարիների ընթացքում ձեր կատարած աշխատանքի գնահատանքն է՛՛: