Ինտերնետ՝ անապահով ընտանիքների համար

Ինտերնետ՝ անապահով ընտանիքների համար

Այսօր Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի ինովացիաների եւ տեխնոլոգիաների գործակալության ներկայացուցիչ Թոռնիկե Ջոբավաի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության հետ:

Հանդիպման գլխավոր նպատակը այն էր, որ (վաուչերի) նպաստի մինչեւ 100 000 միավորներ ունեցող քաղաքացիներին օգնել ինտերնետ կապով, այդ վաուչերային օգնության մեջ մտնում է ինտերնետի անվճար տեղադրում, որի արժեքը կազմում է 150 լարի, ինչպես նաեւ ինտերնետ փաթեթի կես վճարը, օրինակ ինտերնետ կապից օգտվող քաղաքացին եթե ամսեկան վճարելու էր 25 լարի ապա այս դեպքում կվճարի ուղիղ կեսը եւ այդ ամենը մեկ տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո եթե ինտերնետային օգնության ծրագիրը չշարունակի գործել ապա այդ դեպքում ինտերնետից օգտվող քաղաքացին արդեն պետք է վճարի ամբողջությամբ:

Նինոծմինդայի քաղաքապետարանի սոց ծառայության բաժնի պետ Արագեղեցիկ Սանոսյանի խոսքով՝ Նինոծմինդայի շրջանում մինչեւ 100 000 միավոր ունեցող բնակիչների քանակը 700 -ից ավելին է:

Այս ծրագրի վերաբերյալ մենք ունեցանք հարցազրույց ինտերնետ տեխնոլոգիաների փորձագետ Կոնստանտին Ստալինսկիի հետ: Ստալինսկիի խոսքով՝ այս ծրագիրը պետությունը կատարում է ոչ պետական բյուջեից որի գումարը վերցրել է համաշխարհային բանկից` վարքով, որը մեր երեխաներն ու թոռներն են վճարելու հետագայում: 2013թ -ին կար նախագիծ՝ այն կոչվում էր open ned, այդ ժամանակ Բիձինա Իվանիշվիլին ասաց, որ ինքը կֆինանսավորի սեփական բյուջեից որպեսզի վրաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում օպտիկական կաբելային ինտրենետ միացվի: Վերջնական այդ ծրագիրը չիրագործվեց, որովհետեւ Վրացական երազանք կուսակցությունն  ու Իվանիշվիլին չկատարեցին իրենց խոստումը: Հիմա պետությունը փորձում է ինտերնետ մատուցել այն չունեվոր ընտանիքներին որոնք գտնվում են ծայրահեղ աղքատ վիճակում, որտեղ տվյալ ընտանիքը չունի ոչ հեռախոս, ոչ համակարգիչ եւ մուծելով համապատասխան օգտագործման գումարը այդ ընտանիքներին տալիս են ինտերնետ, որը չի կարող օգտվել որովհետեւ չունի համապատասխան տեխնիկա ինտերնետի օգտագործման համար: Գլոբալ էկոնոմիակայով զբաղվելու փոխարեն նրանք զբաղվում են նրանով ինչը վնասում է մեր պետությանը, քանի որ տվյալ գումարը վերցված է վարքով եւ օրերից մի օր պետք է վերադարձվի: Այս ամենը նրանց հերթական գովազդն է:

Մանրամասները՝ ռեպորտաժում.