Իմ նախագահության 9 տարիների ընթացքում ես ունեցվածք չեմ դիզել, բայց երկիրն ավելի հարուստ է դարձել. Միխեիլ Սաակաշվիլի

Իմ նախագահության 9 տարիների ընթացքում ես ունեցվածք չեմ դիզել, բայց երկիրն ավելի հարուստ է դարձել. Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղար Ժոզե Գրացիանո Դասիլվայի հետ քննարկել է համագործակցության հարցերը: Վերջինս Վրաստանի նախագահին շնորհել է կազմակերպության հատուկ մրցանակ` «երկրում աղքատության դեմ պայքարի համար», հայտնում է Грузия Online-ը:

Ինչպես նշվում է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ, երկու կողմերը քննարկել են աղքատության դեմ պայքարի հարցերը և գրանցված հաջողությունները Վրաստանում: Միխեիլ Սաակաշվիլին 38-րդ անգամ է մասնակցում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային կոնֆերանսին, որին ներկայացրել է Վրաստանում տնտեսության իրավիճակի մասին զեկույցը:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ երկրի ՀՆԱ-ն իր նախագահության օրոք 5 մլրդ-ից հասել է 16 մլրդ-ի` ավելացնելով. «Իմ նախագահության 9 տարիների ընթացքում ես ունեցվածք չեմ դիզել, բայց երկիրն ավելի հարուստ է դարձել»:
tert.am



Opinion, pooling and voting