Բազմաբնակարան շենքերի և հաստատությունների բակերի ասֆալտապատման համար հայտարարված մրցույթը կայացել է

Բազմաբնակարան շենքերի և հաստատությունների բակերի ասֆալտապատման համար հայտարարված մրցույթը կայացել է

Երրորդ փորձից կայացավ Նինոծմինդա քաղաքի բազմաբնակարան շենքերի և հաստատությունների բակերի ասֆալտապատման համար հայտարարված մրցույթ-տենդերը:

Նախագծով նախատեսված է ասֆալտապատել քաղաքի Պուշկին 96, 96ա, 99, Ազատության 7 և Կամոյի 29 հասցեներում գտնվող 5 բազմաբնակարան շենքերի և ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի, երաժշտական դպրոցի և շրջանային հիվանդանոցի բակերը:

Այս մրցույթի շրջանակներում կասֆալտապատվի նաև Սաթխա-Սպասովկա ճանապարհի փոքրիկ հատվածը:

Նշված աշխատանքների համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 365, 836 լարի գումար, իսկ մրցույթը շահել է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը:

Հիշեցնենք, որ նախկինում երկու անգամ ևս հայտարարվել էր նույն մրցութ-տենդերը, սակայն մասնակից չունենալու պատճառով այն չէր կայացել: