
ISUZU մակնիշի, 8 մետրանոց, դիզելային շարժիչով euro 6 չափանիշի ավտոբուսների մի մասն արդեն Թբիլիսիում է: Ավտոբուսները ներկայացրել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, մայրաքաղաքում այս պահին գտնվում է 60 միավոր ավտոբուս, իսկ մնացածը փուլ առ փուլ կբերվեն մինչև տարվա վերջ: Քաղաքապետարանի տեղեկատվությամբ՝ ծրագրի համար ծախսվել է 64 790 000 լարի:
220 միավոր ISUZU մակնիշի ավտոբուսները նախատեսված են 53 ուղևորի համար, ունեն 21 նստատեղ, ամբողջությամբ ադապտացված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ավտոբուսներում կա նաև wifi, ինչպես նաև ժամանակակից չափանիշների համապատասխան ջեռուցման, օդափոխման, օդորակման և ձայնային համակարգեր: Ավտոբուսներում կա վիդեոմոնիթորինգի համակարգ և USB լիցքավորիչներ: aliq.ge