Թուրքիան հարվածել է Սիրիայի 181 օբյեկտի

Թուրքիան հարվածել է Սիրիայի 181 օբյեկտի

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր» գործողության առաջին ժամերին հարվածել են «ահաբեկիչների» 181 օբյեկտի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Եփրատից արևելք «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակում ՌՕՈՒ-ն և այլ մարտական տեխնիկան հարվածներ են հասցրել ահաբեկչական կազմակերպությունների 181 օբյեկտի»,-ասվում է հաղորդագրությունում։

Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքից քրդական խմբավորումները Twitter-ում հայտնել են, որ թուրքական զորքերը հարվածել են բանտին, որում ԴԱԻՇ («Իսլամական պետություն») խմբավորման ահաբեկիչներն են։ 1in.am