Վրաստանում հայտնաբերվել է գաղտնարան` զենքով եւ Սահակաշվիլիի հակառակորդների վերաբերյալ գաղտնի նյութերով

Վրաստանում հայտնաբերվել է գաղտնարան` զենքով եւ Սահակաշվիլիի հակառակորդների վերաբերյալ գաղտնի նյութերով

Վրաստանում հայտնաբերվել են հատուկ ստորգետնյա պահեստներ, որոնք ստեղծվել են երկրի նախկին իշխանությունների ներկայացուցիչների անմիջական ղեկավարությամբ: Այս մասին հունիսի 17-ին լրագրողներին է հայտնել ՆԳՆ ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին: Պահեստարանները հայտնաբեվել են երկրի արեւմտյան Սամեգրելո շրջանում:

Պահեստներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր ու նյութեր, ինքնաձիգ զենք, կապի միջոցներ` նախատեսված լայնածավալ ռազմական գործողությունների համար: Հայտնաբերվել է նաեւ թմրանյութ եւ ուժեղ ներգործող հոգեմետ միջոցներ` հերոին, կոկաին, օփիում, սուբոտեքս եւ այլն:

Նրա խոսքով` հայտնաբերվել է նաեւ ընդդիմադիր հայացքների տեր անձանց վերաբերյալ տեղեկություններ ու լուսանկարների արխիվ: Նախատեսվում էր, որ եթե 2012թ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տաներ «Միասնական ազգային շարժումը», ընդդիմադիրներին պետք է ձերբակալեին` հիմնվելով կեղծ մեղադրանքների վրա: Այս մասին հաղորդում է Գրուզիա Online-ը:

Պահեստներում հայտնաբերվել են նաեւ տեսանյութեր, որտեղ պատկերված են դաժան կտտանքներ, սեռական բռնություն, ծեծ եւ գործողություններ, որոնք նվաստացնում են արժանապատվությունը:
«Այս փուլում կարող ենք լիովին հիմնավորված հայտարարել, որ այդ գաղտարանների հայտնաբերման շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել վտանգավոր հանցագործություններից` ուղղված հասարակության եւ պետության անվտանգությանը»,-ասվում է ՆԳՆ հայտարարությունում:
news.am



Opinion, pooling and voting