
ՌԴ արտգործնախարարությունը հաղորդել է, որ Աբխազիան որոշել է հանել Վրաստանի հետ սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Աբխազիան այդ սահմանափակումները մտցրել էր անվտանգության նկատառումներից ելնելով:
Ինչպես նշվում է, Աբխազիան նման որոշում է կայացրել Կովկասում անվտանգության և կայունության հարցով ժնևյան քննարկումների փուլում:
«Աբխազական կողմը տեղեկացրել է Վրաստանի հետ սահմանը հատելու հետ կապված ժամանակավոր սահմանափակումների վերացման մասին»,- հավելել են արտգործնախարարությունում: 1in.am