Վրաստանի քննչական ծառայությունը քրեակատարողական հիմնարկների էլեկտրոնային վերահսկողության բաժնի տեսուչին մեղադրանք է առաջադրել՝ Քութայիսիի բանտում բանտարկյալի ինքնասպանության գործով, ավելի հստակ՝ իր գործը ոչ պատշաճ կատարելու մեջ: Մասնավորապես, ըստ հայտարարության, քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ն. Մ.-ն պատշաճ կերպով չի վերահսկել տեսախցիկների մոնիտորները.
«Նա չի նկատել, որ բանտարկյալը կախված է եղել վանդակաճաղից և այդ մասին համապատասխան անձնակազմին տեղեկացրել է 40 րոպե անց: Հսկիչի գործողությունը հանգեցրել է բանտարկյալ Գ. Ծ.-ի մահվան», — ասվում է հայտարարության մեջ:
Քութայիսիի բանտում, հոկտեմբերի 1-ին եղբոր սպանության համար դատապարտված բանտարկյալն ինքնասպանություն էր գործել: Սեպտեմբերի 30-ին Զուգդիդիի շրջանային դատարանը նրան կալանավորել էր:
Կատարվածի պատճառով հոկտեմբերի 2-ին Քութայիսիի քրեակատարողական հիմնարկի տնօրենն աշխատանքից ազատվել էր:aliq.ge