Գանձա գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգի տեղադրման համար անցկացվել է մրցույթ

Գանձա գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգի տեղադրման համար անցկացվել է մրցույթ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր Գանձա գյուղի մանկապարտեզում կենտրոնական ջեռուցման համակարգի տեղադրման համար:

Այդ աշխատանքների իրականացման համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 30,192 լարի գումար, իսկ մրցույթը շահել է ՛՛Արման՛՛ ՍՊԸ-ն 22,666 լարիի դիմաց: Կողմերի միջև պայմանագիրը դեռևս կնքված չէ:

Ըստ նախագծի Գանձա գյուղի մանկապարտեզում կանցկացվի կենտրոնական ջեռուցման համակարգ և կկառուցվի կաթսայատուն: