Փոկա գյուղում ջրագիծը վերանորոգելու համար անցկացվել է մրցույթ

Փոկա գյուղում ջրագիծը վերանորոգելու համար անցկացվել է մրցույթ

Անցկացվել է մրցույթ-տենդեր Փոկա գյուղում ջրագծի վերանորոգման համար: Աշխատանքների իրականացման համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 33, 898 լարի, իսկ մրցույթը շահել է ՛՛Վերձի՛՛ ՍՊԸ-ն 29,790 լարիի դիմաց: Դեռևս կողմերի միջև պայմանագիրը կնքված չէ:

Նախագծով նախատեսված է փոխել 2300 մետր ջրատար խողովակ: