
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, համաձայն ժամանակակից չափանիշների, ոչնչացրել է 765 քրեական գործով տարբեր ժամանակներում որպես իրեղեն ապացույց առգրավված թմրամիջոցներ, որոնց ընդհանուր արժեքն այսպես կոչված սև շուկայում կազմում է մոտ 9 մլն լարի:
Ըստ ՆԳՆ-ի, դատարանի համապատասխան վճիռը կայացնելուց հետո իրավապահները ներքին գործերի նախարարի հրամանի հիման վրա հատուկ մշտական հանձնաժողովի ներկայությամբ փուլ առ փուլ ոչնչացնում են թմրանյութերը:
Թմրամիջոցների ոչնչացման գործընթացին մասնակցել են Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:aliq.ge