«The National interest». Վրաստանն արժանի է Ամերիկայի հետ ազատ առևտրի համաձայնագրի

«The National interest». Վրաստանն արժանի է Ամերիկայի հետ ազատ առևտրի համաձայնագրի

Վրաստանն արժանի է Ամերիկայի հետ ազատ առևտրի համաձայնագրի: Այս վերնագրով հոդված է հրապարակում «The National interest» հրատարակությունը:

Ինչպես նշված է հոդվածում, Թբիլիսին ապացուցել է, որ արժանի է ԱՄՆ-ի հավատարմությանը և հզոր դաշինքին:

«Վրաստանն առանձնահատուկ աշխատանք է կատարել Խորհրդային միության անցյալի շղթաներից ազատվելու և էկոնոմիկայի ազատականացման համար: «Հերիթեյջ ֆաունդեյշն»-ը 1996 թվականից ի վեր ամեն տարի հրապարակում է էկոնոմիկայի ազատ ինդեքսը: Այս ընթացքում, Վրաստանը «տնտեսապես ռեպրեսիվ» երկրներից դառնում է «տնտեսապես ազատ» երկիր: Նա 124 հորիզոնականից զբաղեցնում է 16-րդը: Տարիներ շարունակ ԱՄՆ-ը քննարկում էր Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցը: Այժմ դա անելու ժամանակն է: Վրաստանն արժանի է Ամերիկայի հետ ազատ առևտրի համաձայնագրի»,- նշված է հոդվածում:

Ինչպես տեղեկացնում է հրատարակությունը, ԱՄՆ-ի և Վրաստանի միջև կա առևտրի համաձայնության շուրջ բարձր մակարդակի երկխոսություն, որը մեկնարկել է 2012 թվականի հունվարին:1tv.ge