Նինոծմինդա քաղաքում ավարտին են մոտենում փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Նինոծմինդա քաղաքում ավարտին են մոտենում փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Նինոծմինդա քաղաքում ավարտին է մոտենում այս տարվա համար նախատեսված փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

Այս տարի նախատեսված էր ասֆալտապատել 13 փողոց։

Առաջին մրցույթով նախատեսված էր ասֆալտապատել 6 փողոց, որի համար հատկացվել էր 461,810,000 լարի գումար։ Բոլոր աշխատանքներն ավարտված են և ընդունված։ Այդ 6 փողոցներն են Գոգոլ փողոցը՝ 240 մետր, Իսահակյան փողոցը՝ 264 մետր, Ծերեթելի փողոցը՝ 330 մետր, Մաշտոց փողոցը՝ 330 մետր, Կամո փողոցը՝ 330 մետր, Աբովյան փողոցը՝ 330 մետր երկարությամբ։

Երկրորդ մրցույթով պետք է ասֆալտապատվեին 7 փողոց, որոնք են Կարլ Մարքս, Տոլստոյ, Երևանյան, Շահումյան, Հայկական, Ջափարիձե և Խոջաբեկի փողոցները։

Այս փողոցների աշխատանքը դեռևս շահագործման չի ենթարկված: Ասֆալտապատման աշխատանքները իրականացնում է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը:

Բնակիչները ուրախությամբ նշում են, որ այսուհետև քայլելու են ասֆալտապատ փողոցներով: Սակայն բնակիչները նաև նշում են, որ շատ կարևոր է նաև անձրևատար ջրանցքների անցկացումը, քանի որ անձրևներից հետո ջրերը լցվում են բնակիչների բակերը: