Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, այս տարի ջրային փրկարարական բաժիններում աննախադեպ քանակությամբ սեզոնային փրկարար է աշխատել:
Ծառայության տեղեկատվությամբ, փրկարարներն ընդհանուր առմամբ կարողացել են շուրջ 300 մարդու կյանք փրկել: Փրկվածների թվում են 69 անչափահաս, 67 օտար երկրի քաղաքացի: Բացի այդ փրկարարները ծովափնյա գոտում կորած 78 անչափահասի են գտել:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները եզրափակել են 2019 թվականի ծովային սեզոնը: Բաթումիում տեղի է ունեցել եզրափակիչ միջոցառումը, որի ընթացքում հատուկ խիզախություն ցուցաբերած փրկարարները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով:aliq.ge