Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանն (Շերը) անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին:
«11 տարեկանից գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր գրեթե 2 մլն հայի խոշտանգել ու սպանել են: Այդ մասին գիտեն նաև Հայաստանում: Թուրքիայի զինվորները դեռ արյան ծարավ են: Այժմ նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի նկատմամբ, Թրամփի օրհնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երգչուհին այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ: 1in.am
Sorry 2 Keep Harping About
Kurds,But I’ve Heard About ”Blood Thirsty TURKS Who Tortured & Murdered Almost 2Million Armenians SINCE I WAS 11.ALSO HEARD IT IN ARMENIA.TURK SOLDIERS ARE STILL BLOOD THIRSTY. NOW THEY WILL COMMIT GENOCIDE ON THE KURDS WITH trump’s BLESSING.
🙏🏻GOD— Cher (@cher) October 10, 2019