
Չինաստանում կոնստրուկտորները մարտական թռչող ափսե են մշակել, որը չբացահայտված թռչող օբյեկտի է նման (ՉԹՕ): Այս մասին գրում է The Drive պարբերականը:
Հաղորդվում է, որ նոր մարտական մեքենան ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսում: Նախագիծը ստացել է «Գերհզոր սպիտակ շնաձուկ» անվանումը:
Ենթադրվում է, որ թռչող ափսեն կարող է մինչև երկու մարդ տեղավորել:
Նշվում է, որ չինական ռազմական նորույթի լուսանկարներն իր թվիթերում հրապարակել է Alert 5 անունով օգտատերը:
Իր հրապարակման մեջ նա նշել է, որ «դիսկոլետը» կարող է ժամում մինչև 650 կմ արագություն բացել: