Իվանիշվիլին հանդիպել է տարածաշրջանի ղեկավարների հետ

Իվանիշվիլին հանդիպել է տարածաշրջանի ղեկավարների հետ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը իր Facebook էջում լուսանկարներ է հրապարակել Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումից  եւ դրանց կից գրել է.

«Բիձինա Իվանիշվիլին հանդիպեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկեցինք տարածաշրջանի հարցերը, մարտահրավերները և հետագա անելիքները:

Հանդիպմանը իմ առաջադրած հարցերը վերաբերվում էին հասարակության այն խնդիրներին,որոնք լսեցինք վերջին ժամանակներս հասարակության հետ ունեցած մեր հանդիպումների ընթացքում։

Հարցերը հետևյալն էին՝

1. Հողերի գրանցման հետ կապված խնդիրները և նորաստեղծ ընտանիքներին հող տրամադրելու և այն հաստատելու խնդիրը,
2.  Քաղաքացիության խնդիրը, որը կապված է տարեց մարդկանց պետական լեզվի չիմացության հետ, (չեն կարողանում հանձնել նախատեսված քննությունը),
3. Նինոծմինդա-Բավրա սահմանի շատ խիստ օրենքների կարգավորման հարցը,
4.  Տուրիզմի զարգացման խնդիրը Նինոծմինդայի (Գանձայում՝ Քորօղլու տարածքում) և Ախալքալաքի (քաղաքի բերդի տարածքում) մունիցիպալիտետներում,
5. Ենթակառուցվածքների իրականացված աշխատանքների պաշտոնական բացման միջոցառումների բացակայությունը կառավարության ներկայացուցիչների կողմից։

Ուզում եմ տեղեկացնել, որ մի շաբաթ առաջ, հողերի գրանցման հետ կապված խնդիրների և նորաստեղծ ընտանիքներին հող տալու և այն հաստատելու խնդրանքով հանդիպում եմ ունեցել նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության նախարար՝ տիկին Նաթիա Թուռնավայի հետ»։