Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի Նինոծմինդայի շրջանային կառավարման աշխատակիցների անցկացրած օպերատիվ-հետաքննչական գործողությունների արդյունքում ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալել են հայր եւ որդի, 1977 թվականին ծնված Ռ.Վ.-ին եւ 1953 թվականին ծնված Դ.Վ.-ին:
Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, հետաքննությունը պարզել է, որ Ռ.Վ.-ն հոր, Դ.Վ.-ի հետ միասին սեփական կնոջը, 1982 թվականին ծնված Փ.Ս.-ին պարբերաբար բռնության են ենթարկել եւ սպառնացել սպանելով:
Հետաքննությունն ընթանում է ընտանիքում խմբակային բռնության և ընտանիքի անդամի նկատմամբ սպառնալիքի առնչությամբ:
https://www.facebook.com/MIAofGeorgia/videos/2362934360499395/