Հեշտիայում նշվեց բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը

Հեշտիայում նշվեց բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը

Հոկտեմբերի 13 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում նշվեց Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը:

Վիկտոր Հովսեփյանը ծնվել է 1947թ. Հեշտիա գյուղում: Նա հանդիսանում է չափածո և արձակ ստեղծագործությունների 15 գրքի հեղինակ: Բանաստեղծի աշխատանքները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներով:

Ինչպես բանաստեղծի հարազատները, ընկերներն ու բարեկամները այնպես էլ պատգամավոր Հենզել Մկոյանը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաքվել էին Հեշտիայում՝ հարգանքի տուրք մատուցելու բանաստեղծի հիշատակին:

Տոնակատարությունը սկսվեց Հեշտիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Տեր Անտոն Քահանա Անտոնյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ` Վիկտոր Հովսեփյանի հիշատակին: Այնուհետև բանաստեղծի հարազատներն ու միջոցառման բոլոր մասնակիցները այցելեցին նրա տուն-թանգարան եւ Հովսեփյանների տոհմական մատուռ, որտեղ հանգչում է Հովսեփյանի աճյունը։ Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անունը կրող դպրոցում անցկացվեց տոնական միջոցառում։ Ելույթներով հանդես եկան Հեշտիայի երկու դպրոցների աշակերտները, ՀՄԵԿ -Ի սաները եւ երգիչ Արմեն Մկոյանը: