Սիրիայի հյուսիս-արևելքում ավելի քան 130 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները՝ թուրքական զորքերի հարձակման պատճառով, հաղորդում է Միավորված ազգերի կազմակերպությունը:
Սիրիացիները հեռանում են նախօրեին թուրքական բանակի կողմից գրավված սահմանամերձ Թել Աբյադ և Ռաս-էլ-Այն քաղաքների մոտակայքի գյուղական վայրերից:
Այժմ տարածաշրջանում մաքուր խմելու ջրի մատակարարման հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, փախստականների Ալ-Օլ և Արեշա ճամբարներում, որտեղ ավելի քան 82 հազար մարդ է բնակվում:
Նաև տարածաշրջանում փակվել են պետական և մասնավոր հիվանդանոցները:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 8-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը:
Թուրքական բանակը և նրանց կողմից կռվող սիրիական ընդդիմության զինված խմբավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում տեղակայված 20 բնակավայրերի վրա: 1in.am